Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Դասախոսություն զբոսավարների համար

Դասախոսություն զբոսավարների համար
15.01.2018 | 16:27

«Թիմ Թայմ »ժամանցի կենտրոնում հունվարի 16-ին տեղի կունենա դասախոսություն-քննարկում «Վանի թագավորության արվեստը» թեմայով:

ՀՀ ԳԱԱ ասպիրանտ, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի աշխատակից, արվեստաբան Գայանե Պողոսյանը կներկայացնի Վանի թագավորության ձևավորումը և կխոսի տվյալ շրջանի կրոնի, աստվածությունների ու մշակույթի մասին:


Դասախոսությունը կազմակերպվում է աշխատանքային փորձ ունեցող այն զբոսավարների համար, ովքեր ցանկանում են Վանի թագավորության վերաբերյալ իրենց ունեցած գիտելիքներն ավելի խորացնել:

Դիտվել է՝ 2138

Մեկնաբանություններ